Շատերը կարծում են, որ դատը վիճակախաղի պես մի գործընթաց է, որտեղ մեծ կարևորություն ունի դատավորների, մեղադրյալների, դատախազների և փաստաբանների վերաբերմունքը: Իհարկե, դատավորը պետք է հետևի բոլոր օրենքներին և լինի մաքսիմալ օբյեկտիվ և անաչառ և ոչ մի դեպքում անձնական զգացմունքները չխառնի դատական գործին: Սակայն հանդիպում են դեպքեր, որոնք դժվար է անգամ մեկնաբանել:

Տղամարդուն դատել էին հորանջելու համար
Странные случаи в судебной практике (5 фото)

2009թ.-ին կեստարով բանտարկության դատապարտեցին դատարանի դահլիճում բարձր հորանջած տղամարդուն: Բացի այդ, նույն դատավորը կարճաժամկետ բանտարկության դատապարտեց մի այլ տղամարդու, ում հեռախոսը զանգահարել էր դատական նիստի լսումների ժամանակ:

Քկիլֆտոն Ուիլյամսը դատարան էր եկել իր բարեկամուհու նիստի լսումներին և դահլիճում սկսել էր բարձր հորանջել: Արդյունքում տղամարդուն կեստարվա ազատազրկում սահմանվեց: Դատավորն արդարացնում է իր գործողությունները՝ ասելով, որ Ուիլյամսը բարձր հորանջելով խախտում էր դատական կարգը:

Դատավորը վճռեց կպչուն ժապավենով փակել նիստի մասնակցի բերանը 
Странные случаи в судебной практике (5 фото)

Դատական նիստի մի այցելու խիստ պատժվեց դատավորի կողմից: Նա հրամայեց կպչուն ժապավով փակել մեկի բերանը, որպեսզի վերջինս լռություն պահպանի: Այդ դեպքից հետո տուժողը դժգոհել էր դատավորի գործողություններից՝ համարելով, որ վերջինս անհարգալից էր վարվել իր հետ:

Դատավորը բանտարկեց սեփական մեքենագրուհուն
Странные случаи в судебной практике (5 фото)

Այո, չափազանց դանդաղ աշխատելու համար դատավորը բանտարկել էր իր մեքենավարուհուն. դատավորը դա դիտավորություն էր որակել: Հավանաբար նա իրավացի էր, քանի որ մեքենավարուհին ոչ մի կերպ չէր կարողանում վերջացնել դատական գործով աշխատանքը: Աշխատանքի վերջնաժամկետը բազմաթիվ անգամ հետաձգվել էր, և նույնիսկ վերջին օրը մեքենավարուհին լուրջ չէր վերաբերվել իրավիճակին և ձերբակալվել էր: Ի վերջո, գործն ավարտվել էր տնային կալանքով:

Դատավորն աշխատում էր իր երկվորյակ քրոջ հետ 
Странные случаи в судебной практике (5 фото)

Դատարանում տարօրինակ դեպքեր են տեղի ունենում: Օրինակ՝ Իտալիայում մի դեպք էր պատահել, երբ դատավորը իր տեղով փոխվում էր երկվորյակ քրոջ հետ: Քույրերը անչափ մնան էին իրար, և ոչ ոք չէր կարողանում տարբերել նրանց: Ամենահետաքրքիրն այն է, որ քույրը չուներ իրավաբանական կրթություն, բայց ոչ ոք երբեք չէր դժգոհել նրա աշխատանքից: Մի քանի տարի անց այդ «համագործակցությունը» բացահայտվել էր, երբ իրավաբաններից մեկը հանկարծակի լսել էր, թե ինչպես են քույրերը պայմանավորվում «աշխատանքի» համար:

Դատավորը բանտարկեց սրահում գտնվող բոլոր մարդկանց
Странные случаи в судебной практике (5 фото)

Ինչո՞ւ. այն պատճառով, որ նիստին ներկաներից մեկի հեռախոսը զանգեց: Դատավորի նկատողությունից հետո ոչինչ չփոպվեց, և հեռախոսը կրկին զանգեց: Այուհետև դատավորը հայտարարեց, որ դատարանի դահլիճում բոլոր գտնվողները պատժվելու են: Եվ իրոք, բոլորին տարան մոտակայքում գտնվող բանտը: Կեսօրից հետո դատավորի հրամանով նրանց ազատ արձակեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել