Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը ժպտերես, կանացի ու նրբանկատ Զարուհի Բաբայանն է: Ի դեպ, ընթերցողին արդեն տեղեկացրել ենք, որ նա պատրաստվում է նոր ու գեղեցիկ մենահամերգի: Այսօր նրա հետ առիթ ունեցանք զրուցել ոչ միայն գործնական, այլև անձնական ու ընտանեկան իրավիճակներից…
-Զարուհի, Ձեզ սովոր ենք միշտ ավելի ակտիվ տեսնել: Վերջին շրջանի պասիվություննինչո՞վ է պայմանավորված:
-Զբաղված էի ստուդիայի երեխաներով, նոր երգեր, ստեղծագործություններ էինք ձայնագրում երեխաների հետ:
-Օրեր առաջ մեզ ասացիք, որ ապրիլի 30-ին պատրաստվում եք ջազային ծրագրով համերգ ունենալ:
-Այո, ելույթն ավելի շուտ էր նախատեսվում, բայց քանի որ ապրիլի 30-ին ջազի միջազգային օրն է, որոշվեց առաջին անգամ այդ համերգը հանդիսատեսի դատին հանձնել հենց այդ օրը: Լինելու են ինչպես բոլորին արդեն հայտնի ջազային ստեղծագործություններ, այնպես էլ հայ հեղինակների նոր ջազային երգեր: Բավական ծավալուն աշխատանք է…
-Որքան հասկանում եմ, անընդհատ աշխատանքի մեջ եք: Մի՞շտ եք այդպես ուշ ժամի
աշխատանքը վերջացնում:
-Շատ հազվադեպ է լինում, որ կարողանամ ժամը 5-ին գնամ տուն և հանգիստ զբաղվեմ տնային գործերով:
-Ձեր ամուսնու ու երեխաների կողմից բողոքներ չե՞ն լինում:
-Պատկերացրեք, որ ոչ: Բոլորս այդ ռիթմի մեջ ենք ապրում: Մեր տանը ոչ-ոք կանոնավորված օրով չի ապրում…

-Ի դեպ, նոր տեսահոլովակի մասին դեռ չե՞ք մտածում:
-Մտածում եմ, իհարկե, բայց կարծում եմ՝ այն կլինի համերգից հետո: Շատ հնարավոր է ջազային կատարման հիման վրա լինի: Ամեն ինչ կախված է համերգի ընթացքից… Չեմ մտածում, որ ջազային տեսահոլովակը շատ սպասել կտա իրեն, քանի որ ինքս էլ շատ եմ ցանկանում այդ ոճում տեսահոլովակ ունենալ…
-Մենահամերգն ինչո՞ւ որոշեցիք անել Yans Music Hall ակումբում:
-Սա լինելու է իմ առաջին ակումբային համերգային ելույթը: Թեև ես սա այնքան էլ ակումբ չեմ համարում…Այս համերգից հետո հնարավոր է, որ նման հանդիպումները, ակումբային համերգ-ելույթներն ավելի հաճախ լինեն՝ 2 ամիսը մեկ անգամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



