Armnewstv.am-ը գրում է.
Հայեցակարգ, տնօրենի պաշտոն, Օպերայի շենք` երեքը միասին ստացվում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թեկնածու: Իսկ թեկածուները 8-ն են: Բարսեղ Թումանյան` նախընտրական ցանկությունն է տնօրենի ընտրությունը շոուի չվերածելը: Թեկնածու Գագիկ Մանասյան` Բաբաջանյանի համերգասրահի տնօրեն: Մանասյանը դեռ չնշանակված բոլորին տեղավորել է` ով ինչ պաշտոնի է հարմար: Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն էլ տնօրենի պաշտոնի թեկնածության ճանապարհը սկսում է ատամնաբուժարանից: Նույնիսկ ատամնաբույժի աթոռին նստած կոմիտասագետի հիմնական մտահոգությունը Օպերան երիտասարդացնելն է: Թեկնածու Արման Ծատուրյան` Կամերային երաժշտության տան տնօրենն է: Նա ևս Օպերայի տնօրենի պաշտոնը իր կարիերայի հաջորդ քայլն է համարում:
Մինչեւ մարտի 4-ը տնօրենի պաշտոնի հավակնորդների առաջարկած հայեցակարգերը քննարկելու են Մշակույթի նախարարությունում: 8 թեկնածուների միակ ընտրողը Մշակույթի նախարարն է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



