Բավական էր, որ մեր զորավար-կռազի շոֆեր Մանվելը մի պոպուլիստական անհեթեթություն դուրս տար, ու ահագին մարդ, այդ թվում՝ առաջին հայացքից այդքան էլ անխելք չթվացող, սկսեցին մոռանալ, թե ով է ասողը, ու ինչ վաստակ ունի:
Չեմ ուզում նորից բնութագրել, թե ով է Մանվելն ու ինչ է իրենից ներկայացնում, որովհետև միայն դեմքին նայելիս մոտս արդեն իսկ ցանկություն է առաջանում մտնել Ռուսաստանի էլ չէ, թեկուզ Մոզամբիկի կազմի մեջ, դրա համար խոսենք ըստ էության:
Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ համաձայն չեմ ու չեմ ուզում տեսնել Արցախը ՌԴ կազմում: Դրա համար չէին արյուն թափում մեր տղաները, դրա համար չէր նույն Նորատ Տեր-Գրիգորյանցը փայլուն օպերացիաներ մշակում պատերազմի ժամանակ (ի տարբերություն տարբեր կռազի շոֆերների, ովքեր մենակ թալանով էին զբաղվում ու մատղաշ տղերքի գլուխն ուտում):
Սակայն, երբ Մանվելի նման մեկը վեր է կենում ու Ռուսաստանին է առաջարկում մտնել Հայաստանի կազմի մեջ, ու նման անհեթեթության հետ իրենց համաձայնությունն են հայտնում տարբեր, կրկնում եմ, ոչ այնքան անխելք մարդիկ, դա մտահոգություն է առաջացնում: Հարգելիներս, չի կարելի լինել այդքան մանկամիտ ու ամեն անգամ նույն խայծը կուլ տալ: Անկախ նրանից, թե Մանվելի պես սրիկան ու իր ա նմանները ինչքան պոպուլիստական բան են ասում, մի մոռացեք, որ նրանք ի վերջո սրիկաներ են, ու պետք չէ թուր-թվանք վերցնել ու վհուկների որս սկսել: Լինի դա Նորատ տեր-Գրիգորյանցի հանդեպ, թե Զորի Բալայանի, թե այլ մեկի, ով բավականին պրովոկացիոն միտք կասի:
Փոխարենը, եկեք հաղթենք սրիկաներին ու այդ ժամանակ, ոչ մեկի մոտ ցանկություն չի լինի տեսնել իր հողերը այլ երկրների կազմում ու ոչ մեկ երջանկություն չի փնտրի օտար ափերում:



