Ուկրաինայի թեմի առաջնորդ. Ղրիմի հայ համայնքում տրամադրությունները միատեսակ չենPanorama.am-ը գրում է.

«Ղրիմում հանդարտ է, փողոցներում անհանգստություն չկա, իսկ, թե ինչ իրավիճակ է ղեկավար մարմիններում, չեմ կարող ասել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց այս օրերին Ղրիմում գտնվող Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ, Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:

Հայ համայնքում տրամադրությունները միատեսակ չեն: Սրբազանի խոսքով, ոչ մեկ չգիտի, թե ինչպես կգնան հետագա զարգացումները, բայց առօրյա կյանքի առումով` հանդարտ է:

Համայնքային կազմակերպությունը, մինչև Ղրիմում հանրաքվեն, պաշտոնական հայտարարություն էր տարածել, որում ռուսական կողմի դիրքորոշմանը հարելու մասին էր հայտնել:

«Համայնքը ես երկու մասով եմ ըմբռնում` նախ ամբողջ հայ համայնքը, հետո նոր համայնքային կազմակերպությունը: Ժողովրդի մակարդակով, երկու կողմի տեսակետներն էլ կիսողներ կան: Ինչ վերաբերում է ապագային, հանրաքվեից հետո բավական հստակ է, որ ինչ-որ իմաստով ամուր գետին կա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել