Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի 27 շենքի «Ինգա» հարսանյաց սրահի դիմաց բախվել են Opel մակնիշի 34 ԼR 274 համարանիշի, Mercedes մակնիշի 34 ԼD 964 համարանիշի և Mercedes E 350 մակնիշի 30 QO 008 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



