«Հայկական էլեկտրական ցանցեր»-ն արձագանքել է վաճառքի ու սնանկացման մասին լուրերինArmnewstv.am-ը գրում է.

«Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերությունը կանգնած է խնդիրների առջև: Լուրերը դեռևս անցած տարվանից են շրջանառվում: 935 000 սպառողի էլեկտրաէներգիայով ապահովող ընկերությունը նախ զիջեց դիրքը երկրի խոշոր հարկատուների ցուցակում: 

Էլեկտրոնային լրատվամիջոցները ակտիվորեն պնդում են, թե ՀԵՑ-ը դեռ ունի մեծ կորուստներ և դրանք փոխհատուցելու համար բնակչությունից էլեկտրաէներգիայի համար հավելագրումներ է կատարում: Որպես ամենախնդրահարույց նշվում է Կոտայքի մարզի մասնաճյուղը, որտեղ տեղամասային պետերը միլիոնավոր դրամի վճարումներ պետք  է անեն: Հրազդանում գտնվող Գեղամա մասնաճյուղի պետը պարզվեց արձակուրդում է:  Փոխտնօրենը հերքեց կորուստների, շահույթի կրճատման ու նաև հավելագրումների մասին լուրերը:  

Ո՞րն է խնդիրը,  ՀԷՑ-ն ու նրա սեփականատերը` ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ ՅԵ ԷՍ»-ը, իրո՞ք փորձում են ընկերությունն արհեստականորեն փրկել սնանկացումից, իրո՞ք ներդրողներ են փնտրում: Հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՀԷՑ-ի մամուլի բաժնից: Հանդիպել չհամաձայնվեցին, բայց հարցերը լսեցին և նույնիսկ ինֆորմացիայի  աղբյուր խնդրեցին նշել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել