Поспешишь людей насмешишь կամ առուն թռի, նոր ասա հոպ:
Երեկ ՖԲ-ում տարածվեց մի հաղորդում, որտեղ ադրբեջանցի «մասնագետը» լուրջ հիմնավորումներով ապացուցում էր, որ Հայկական լեռնաշխարհում հայերը նոր են առաջացել ու սենց բաներ, ուկրաինացիներն էլ ուշադիր լսում ու գլխով էին անում: Դե ուզում եմ հայ մայդանցիներին հարցնեմ. «Լավ ա չէ՞, որ Ուկրաինայում նստածները, ձեր սիրեցյալ պայքարողները «զակազով» «ապացուցում» են, որ Հայաստան չկա, որ Հայաստանը արհեստական ստեղծված պետություն ա»:
Լևոն Զուրաբյանը երեկ կրկին սարի գագաթին էր բարձրացել ու արդեն բոլորին էր միանալու կոչ անում: Լևոն Զուրաբյան ջան, մի հատ դուք հրաշալի քառյակով ինքներդ ձեզ հասկացեք, հետո անցեք մարդկանց իրար գլուխ հավաքելու, թե չէ ռուսական հայտնի ասացվածքը կգործի ու լավ չի լինի:
Ղրիմի դեպքերում Եվրոպան առանց ջուրը թռնելու հոպ ասեց ու հոպ-հոպ եղավ, հիմա ինչքան ուզում են՝ վերլուծեն, ուզում են նոր օրենքներ ու պատժամիջոցներ հնարեն, վերջ, այս աշխարհաքաղաաքական դրությունը չի փոխվի, լավ կլինի եվրոպացի չինովնիկները նոր քարտեզներ գնեն ու Ղրիմի մասում գրեն ևս մեկ տարածք...



