«Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանն աշխատանքից ազատվելուց հետո, անցյալ տարեվերջին, հեռացավ ԱՄՆ՝ Կալիֆորնիա, որտեղ, պարզվում է, զարմանահրաշ արկածներ է ունեցել։ Գլենդելում նա գտել է «Հայ վետերանների միություն» կոչվող հասարակական կազմակերպությունը, ներկայացել որպես «կռված տղա» և փորձել դառնալ այդ կազմակերպության անդամ։
Մեր աղբյուրները Լոս Անջելեսում հաղորդում են, որ Հայաստանի նախկին դատավոր Սուրեն Ղազարյանին, այնուամենայնիվ, չընդունեցին Հայ վետերանների միություն, իսկ այս պահին նա մի նոր արկածախնդիր նախագծի է մասնակցում։ Հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ստեղծում է կազմակերպություն՝ «Արևմտահայերի պետություն» անունով, և որ ընդամենը 40 դոլարով Արևմտյան Հայաստանի քաղաքացու անձնագիր է տալիս յուրաքանչյուր ցանկացողին։ Այս անձնագրով հայերը, երբ ցանկանան, կարող են մտնել թուրքական տարածք, այցելել իրենց պատմական հայրենիքը։
ԱՄՆ -ում մեկ մլն-ից ավելի հայ կա, և յուրաքանչյուրը եթե 40 դոլարով անձնագիր գնի, ապա փոքր թիվ չի ստացվում։ Նախկին դատավոր Սուրեն Ղազարյանը վստահեցրել է հայկական հեռուստատեսությամբ, որ այս կազմակերպությունն ստեղծելու համար ունի ՄԱԿ-ի, ՀՀ նախագահի, նաև ամերիկյան պետության համաձայնությունը։ Մի կին ուղիղ եթերում զանգահարել է ստուդիա և հարցրել, թե արդյոք կարող են «օնլայն» վճարումներ կատարել։ Նրան պատասխանել են՝ ոչ, միայն կանխիկ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։