«Վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզվում է, բավական արդյունավետ է կառավարում իր անձնական ֆինանսները: Նա իր գումարները (որոնք, ըստ պաշտոնական հայտարարագրի, կազմում են շուրջ 950 հազար դոլար) ոչ թե դնում է «բարձի տակ» կամ բանկում՝ ցպահանջ հաշվի վրա, այլ ներդնում է՝ որպես ավանդ։ Այսպիսով` Տ. Սարգսյանը ոչ միայն տոկոսավճարներ է ստանում, այլև իր լուման է ներդնում, որպեսզի բանկերը «երկար» միջոցներ ունենան:
Ըստ գույքի և եկամուտների հայտարարագրի՝ Տիգրան Սարգսյանը 2012-ի ընթացքում ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 36 միլիոն դրամի (մոտավորապես՝ 90 հազար դոլար) տոկոսային եկամուտ: Այս առումով նա կառավարության կազմում անվիճելի առաջատարն է»,–գրում է թերթը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել