Shamshyan.com-ը գրում է.
Ruhrnachrichten պարբերականի կողմից անցկացված հարցման արդյունքում Դորտմունդի «Բորուսիա»-ի փետրվար ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը քվեարկության արդյունքում հավաքել է ձայների 77 % և իր թիկունքում է թողել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին`12%, Ռոբերտ Լևանդովսկուն`11 %: «Գաղտիք չէ, որ Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի առաջին կեսից հետո դժգոհ էր իր ցուցադրած խաղից: Սակայն այդ առումով Մխիթարյանին խանգարողը հենց ինքն էր, քանի որ նա ավելին էր պահանջում ինքն իրենից և այդպիսով հայտնվում էր հոգեբանական ճնշման տակ: Եվ հենց այդ ճնշումը նա ցանկանում էր քչացնել: Նրան հարկավոր եղավ ընդամենը երկու հանդիպում՝ անկաշկանդ գործելու եւ ճնշումից ազատվելու համար։ Դրան հետևեց Բրեմենի «Վերդեր»-ի հետ խաղը, երբ նա դարձավ դուբլի հեղինակ։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ