Life.panorama.am-ը գրում է.
Մարտի 10-ից մեկնարկել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Տնփեսա» հումորային նախագծի նոր եթերաշրջանը: Life.panorama.am-ը զրուցել է նախագծի դերասաններից Վահագն Գալստյանի հետ, ով հանդես է գալիս վարորդ Սաքոյի դերում:
«Շատ ուրախ եմ, որ «Տնփեսան» կրկին եթերում է՝ նոր շնչով ու ասելիքով և նոր հումորներով: Նախագծում իմ կերտած դերը, կարծես թե, սիրվել է, ամեն դեպքում ես իմ գործին շատ լուրջ եմ վերաբերվում, նաև հավատում եմ, որ այն ինչ անում եմ, տեղ է հասնում»,-մեզ հետ զրույցում ընդգծեց դերասանը:
Մեր այն հարցին, թե ինչպես է նրան հաջողվել շահել հանդիսատեսի համակրանքը, Վահագն Գալստյանը պատասխանեց. «Ամեն դեպքում Սաքոն ուրախ տղա է, երևի այդ ուրախությունն է գերել հեռուստադիտողին… չգիտեմ: Նա համով-հոտով անձնավորություն է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/03/18/tnpesa/117352
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել