Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը և նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հանդես է եկել Ղրիմի հարցով հայտարարությամբ:

Ինչպես հայտնում է Комсомольская правда-ն՝ վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է արել անհապաղ Ուկրաինայի երաշխավոր երկրների պաշտպանության նախարարությունների մակարդակով հանձնաժողով ստեղծել՝ Բուդապեշտի հուշագրի համաձայն, շեշտելով, որ այդ կերպ հնարավոր կլինի խոչընդոտել Ռուսաստանի հետ հակամարտության սրացումը: Նա նշել է, որ «Ղրիմի հարցը քաղաքականից անցնում է ռազմական փուլի»:

«Կոչ ենք անում ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային՝ որպես մեր անվտանգության համար երաշխավոր երկրների, հանձնաժողովի մաս կազմել», - նշվում է Յացենյուկի հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել