Tert.am-ը գրում է.
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների՝ կանանց միամսյակին նվիրված անվճար բուժօգնության ծրագրի շրջանակում մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 6000 կին է դիմել բժշկի և խորհրդատվություն կամ բուժօգնություն ստացել:
Նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախարարության կողմից իրականացվող՝ անվճար բուժօգնության ծրագրին, ասաց, որ գործընթացը կանոնակարգվում է նախարարի հրամաններով. Երևան քաղաքի համար կա առանձին հրաման, մարզերի համար՝ առանձին: Երևանում և մարզերում բաց դռների օրերն անցկացնում են և՛ տեղի մասնագետների ուժերով, և՛ ներգրավված են մասնագիտացված կենտրոններ:
«Շաբաթական կտրվածքով ենք ամփոփել տվյալները, և ըստ այդմ՝ մոտ 6000 կին դիմել է մեզ: Ընդ որում՝ Երևանում կազմակերպված գործընթացի շրջանակում պոլիկլինիկա է դիմել 3786 կին, մոտ 2507-ն ստացել է մասնագիտական խորհրդատվություն: 1853 կին առաջնակի զննում է ստացել այս օրերին, նրանցից 750-ը տեղում բուժում է ստացել, 652 կին ուղեգրվել է մասնագիտացված բժշկական կենտրոններ»,-ասաց Կարինե Սարիբեկյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



