Ո՞ւմ է պատկանում Գյումրիի քաղաքային զբոսայգինArmnewsTV.am-ը գրում է.

Գյումրիի քաղաքապետը ավագանու անդամներին առաջարկեց լուծարել քաղաքային զբոսայգու կառավարումն իրականացնող ընկերությունը: Սամվել Բալասանյանն իր առաջարկը հիմնավորեց նրանով, որ քաղաքի բոլոր զբոսայգիները պետք է լինեն համայնքային սեփականություն և միավորված լինեն ոչ առևտրային կազմակերպության մեջ: Ավագանին դեմ քվեարկեց առաջարկին. նախ պիտի պարզեն ինչ կարգավիճակ ունի ընկերությունը և ում է պատկանում: Նույնիսկ գլխավոր ճարտարապետը չի կարողացել պարզել, թե ով է այգու սեփականատերը:
Վարդան Ղուկասյանի գրասենյակի պատասխանատու Լիլիթ Աղեկյանը, ի տարբերություն քաղաքապետի, գլխավոր ճարտարապետի և ավագանու անդամների, լավ գիտի, թե իրականում ում է պատկանում Գորկու այգին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել