Ամիսներ առաջ տեղի ունեցավ Իվետա Մուկուչյանի և DJ Serjo-ի «Making Love To An Alien» երգի պրեմիերան: Տևական ժամանակ է, ինչ երգչուհին այլ նորություններով չի ներկայացել իր երկրպագուներին:
ArmStar.am-ը կապվեց Իվետա Մուկուչյանի հետ և զրուցեց սպասվելիք իրադրաձությունների, երևանյան այցի և նոր իմիջային փոփոխությունների մասին:

Այս պահին ստեղծագործական ինչպիսի ՞ շրջան է Ձեզ մոտ, հետաքրքիր է, ինչո՞վ եքզբաղված Գերմանիայում:
Այս պահին իմ առաջին ալբոմի վրա ենք աշխատում գերմանական թիմի հետ համատեղ: Բացի դրանից, տարբեր նախագծերի առաջարկներ եմ ստացել, որոնք այս պահին զուգահեռ նախապատրաստվում են ամռան համար: Նաև համերգներ եմ տալիս իմ բենդի հետ ամսվա վերջում Շվեյցարիայում, իսկ հիմնականում՝ Բեռլինում:
Դեռ ամիսներ առաջ հարցազրույցներից մեկում նշել էիք, որ պատրաստվում եք աշխատանքներ սկսել եվրոպական շոու-բիզնեսի հետ: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները:
Աշխատանքները սկսել ենք տարվա սկզբից և ամեն ինչ դեռ սկզբնական փուլում է, ծայրահեղ պրոֆեսիոնալ աշխատանքներ են տարվում, և շատ զբաղված եմ: Ունեմ նոր երաժշտական պրոդյուսեր և նոր ստեղծագործական թիմ: Ընդհանուր մոտ 8 հոգանոց թիմ է, որոնցից ամեն մեկն առանձին իր գործի գիտակն է: Ակտիվ ձայնագրվում եմ տարբեր նախագծերի համար, նաև կոմերցիոն երգեր եմ գրում օրինակ, գովազդների համար:

Իսկ ի՞նչ նորություններ ունեք Ձեր հայ երկրպագուների և հանդիսատեսի համար:
Բոլոր ծրագրային պլաններն այս պահին միայն Եվրոպայում են իրականանալու: Հույս ունեմ, որ հայ հանդիսատեսը դա կհասկանա, և կարծում եմ, որ իմ հաջողությունները Գերմանիայում կլինեն բոլորի հաջողությունները: Շատ անգամ եմ պլանավորել հայկական երգ ձայնագրել, բայց այս պահին պարզապես ժամանակ չեմ գտնում դրա համար, երբ ալբոմի հետ կապված աշխատանքները վերջացնենք, բոլորի համար հասանելի կլինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ