1in.am-ը գրում է.
Թուրքիա ռուսական գազի արտահանումը դադարեցնելու պարագայում Տրանսատլանտյան խողովակաշարը կարող է տարածաշրջանում այլընտրանքային և կարևորագույն ծրագիր դառնալ, ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, երեքշաբթի օը հաղորդել է թուրքական Anadjlu գործակալությունը:
Նախարարը նշել է նաև, որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը մեծացում է Տրանսատլանտյան խողովակաշարի նշանակությունը: Նրա խոսքերով՝ ներկա պահին Թուրքիան և Ադրբեջանը աշխատում են ծրագրի իրականացման վրա:
TANAP ծրագրը նախատեսում է գազի փոխադրում դրա արդյունահանման վայրից՝ «Շահ Դենիզից» մինչև Եվրոպայի հետ սահմանը: Խողովակաշարի սկզբնական թողունակությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր է կազմում: Հետագայում այդ ցուցանիշը կմեծացվի մինչև տարեկան 31 միլիարդ խորանարդ մետրի, փոխանցում է trend.az-ը: