Ժաննայի հիվանդությունը շատերին ստիպեց մտածել, որ կյանքն անցնում է շատ արագ և աննկատ:
Այդ իսկ պատճառով Ֆրիսկեի խմբում որոշեցին հավաքել այն ամբողջ ինֆորմացիան, ինչով ապրել և «շնչել» է սիրված երգչուհին:

Ֆանատները որոշել են փաստագրական ֆիլմ նկարահանել՝ Ժաննայի կյանքի վառ պահերն ընդգծելով:
«Մոտ ժամանակներս կսկսենք պատրաստել մի մասշտաբային պրոեկտ երգչուհու մասին, դա կլինի կես ժամանոց փաստագրական ֆիլմ, կներկայացվի նրա անցած ճանապարհը և կպատմենք այն մարդկանց մասին, ովքեր անհանգստանում և աղոթում են նրա համար». – գրել են նկարահանումների պատասխանատուները:

Ահռելի քանակի նյութ է հավաքվել:
Հիմա պետք է ընտրել ամենակարևորը և փորձել տեղավորել կես ժամանոց ֆիլմում, չէ որ դա այնքան էլ հեշտ չէ:
Շարունակությունը`այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/news/?n=3257
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել