1in.am-ը գրում է.
Իտալացի զինվորական նավաստիները փրկել են 596 փախստականների, այդ թվում՝ 103 կնոջ և 62 երեխայի: Ինչպես հաղորդում է ANSA գործակալությունը, ներգաղթյալները Իտալիա են ուղևորվել երկու նավերով, որոնք վթարի են ենթարկվել Լամպեդուզա կղզու ափերի մոտ:
Նախատեսվում է, որ փրկվածները, որոնք հիմնականում ծնունդով Սիրիայից, Պաղեստինից և Էրիթրեայից են, մոտակա օրերին կտեղափոխվեն «Սան-Ջուստո» նավ: Իտալիայի ՆԳՆ-ն կորոշի նշանակման նավահանգիստը:
Գործողությանը մասնակցել է հածանավ, որը մտնում է Mare Nostrum ռազմա-հումանիտար առաքելության մեջ, այն գործարկվել է 2013թ. վերջին՝ Սիցիլիական նեղուցում աֆրիկացի փախստականներին փրկելու նպատակով: Այս ընթացքում առաքելությունն իրականացրել է 76 գործողություն՝ ուղղված ներգաղթյալներ տեղափոխող վթարի ենթարկված նավերին օգնություն տրամադրելուն: