Կանանց մեկամսյակը.  Նշանակում է շոուբիզնեսյան գեղեցիկ սեռի ֆեյսբուքյան էջերում շնորհավորանքներն ու մաղթանքներն անպակաս են: Հայտնիների ամենափոզիթիվ գրառումներն ու լուսանկարներն այս շաբաթ ֆեյսբուքում:

Այս տարվա  մարտ ամիսը հատկապես նշանակալից էր արվեստասեր հասարակության համար: Ֆրանսիացի ակորդեոնահար Ռիշար Գալիանոն Հայաստանում էր, ով մինչ համերգը  հասցրել էր հյուրընկալվել  «Բարի լույս, հայեր»-ի հեռուստատաղավար և լուսանկարվել Գայանե Ասլամազյանի հետ:

Մարտի 8-յան ամենամեծ նվերը Լիդիա Գրիգորյանի և Գագիկ Մկրտչյանի համար: Նրանց փոքրիկն արդեն 7 ամսեկան է :

Մաշա Մնջոյանն իր մարտի 8-ը նշել է աշխատանքային մթնոլորտում, բայց ընկերներից անբաժան:

Marti 8 Hrashq mardiq, hrashq music ev hrashq ashxatanqain or!!!

Իսկ թե ինչպիսի անակնկալ է ստացել ծանրամարտի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ՀռիփսիմեԽուրշուդյանը հավաքականի տղաների կողմից,  կարող եք կռահել այս լուսանկարներից:

Եվրատեսիլը՝ եվրատեսիլ, բայց Գարիկը և Արամ mp3-ն, մի փոքր շեղվելով թեմայից, ընկել են   հիշողությունների գիրկը:

15.05.2011 Գարիկի հետ պարտաստեցինք հայկական ավանդական տոլմա մի ֆրանսիացի ընտանիքի համար... Ինչպես երևում է նրանց դեմքի արտահայտությունից, տոլման համեղ էր ստացվել ( ...և նրանք այդպես էլ չիմացան, որ ես առաջին անգամ էի տոլմա պատրաստում )

 


Ձեզ ենք ներկայացնում  նաև մեր եվրատեսիլյան մասնակցի և Լուչիանո Պավարոտիի համատեղ լուսանկարը: Արամ mp3-ի փոխարեն հավանաբար շատ շատերը կցանկանային լինել:
Te vogli~o beeeeene assai~~....

Իսկ դուք գիտեի՞ք, որ երգիչ Արման Թովմասյանի փոքրիկի քավորը Մարտին Մկրտչյանն է: Քավոր-սանիկ. նման գրառմամբ լուսանկար է հրապարակել իր էջում հենց Արման Թովմասյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, այս օրերին եվրոպական շրջագայության են մեկնել Արամեն, Լիլիթ Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը և Գուրգեն Դաբաղյանը : Նրանց երկրպագուները կարող են չանհանգստանալ, ահա այս լուսանկարներից երևում է, որ նրանք բարեհաջող տեղ են հասել և վայելում են իրենց  և հանգիստը, և համերգային աժիոտաժը: Իհարկե սեփական էջերում չեն մոռանում նաև կիսվել իրենց գրառումներով և տպավորություններով :

Հեռանում եմ Բրյուսելից՝հետս տանելով ձեր նվիրած ծափահարությունները,ծաղիկներն ու բազմատեսակՇՈԿՈԼԱԴՆԵՐԸ)))

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել