1in.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայում 100 տարեկանում մահացել է մի կին, որը գրեթե կես դար զբաղվում էր պրոֆեսիոնալ մուրացկանությամբ: 

Պարզվել է, որ կինը այդ ընթացքում հասցրել է կուտակել 1 միլիոն դոլարի կարողություն, որը նա հավաքում էր «սև օրվա» համար:

Աիշան տարիներով մուրացկանություն է արել Ջիդդա քաղաքի Ալ-Բալադ կենտրոնական շրջանում՝ հայտնում է NEWSru Israel-ը: Փաստացի բոլոր բնակիչները կնոջը դեմքով ճանաչում էին: Սակայն քչերն էին գլխի ընկնում, թե ինչ հարստություն կարող էր կուտակած լինել մուրացկանը: 

Պարզվում է՝ մուրացկանն ու նրա աղջիկը ունեն 4 տուն քաղաքի կենտրոնում, թանկարժեք իրերի ու ոսկեդրամների հավաքածու: Նրա կարողությունը գերազանցել է 1 մլն դոլարը: 

Աիշան իրեն պատկանող տներում աղքատներին թույլ էր տվել անվճար բնակվել: Սակայն մուրացկանի մահից հետո նրա ամբողջ կարողությունը փոխանցվում է պետությանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել