GalaTV.am-ը գրում է.

Այսօր կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են եղել տարբեր հարցեր: Նախ Գյումրու 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման հարցն է քննարկվել ու ավագանու հավանությանն արժանացել: Հետո ավագանին կողմ է քվեարկել մի շարք անհատների եւ կառույցների համայնքային բյուջեի միջոցներից դրամական աջակցություն ցուցաբերելու առաջարկներին: Բացի այդ, որոշվել է ավագանու անունից ուղերձ հղել «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենին Գյումրու փողոցների անմխիթար վիճակը շտկելու, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները կանոնակարգելու համար: Օրակարգ ընդգրկված գրեթե բոլոր հարցերին ավագանու անդամները կողմ են քվեարկել, միայն մի դեպքում են որոշ տարակարծություններ առաջացել , արդյունքում որոշվել է հարցը փոփոխության ենթարկել: Խոսքը «Քաղաքային զբոսայգի» ՓԲԸ լուծարման մասին է:

«Պարոն քաղաքապետ, ճիշտն ասած, ՊՈԱԿ-ի նոր ստեղծման ժամանակ պարզվեց, որ կա գրանցված եւ համայնքային ենթակայության ՓԲԸ քաղաքային զբոսայգի, բայց մենք քաղաքապետարանում ոչ մի փաստաթուղթ չկարողացանք հայտնաբերել, կանոնակարգ, ռեգիստրի վկայական եւ այլն: Մենք նույնիսկ կապնվեցինք ռեգիստրի տարածքային բաժանմունքի հետ, որտեղ նույնպես գրանցումը կար, բայց որոշակի տեղեկատվություն չկարողացանք ստանալ»,- ներկայացրել է հարցը զեկուցող Հենրիկ Գասպարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել