Կարմիրը գույնը նախընտրում են ագրեսիվ մարդիկLife.panorama.am-ը գրում է.

Հյուսիսային Դակոտայի համալսարանի ուսումնասիրողներն անսպասելի բացահայտում են արել. զայրույթի պահին մարդիկ նախընտրում են կարմիր գույնը: Դա է ապացուցել մի խումբ կամավորների հետ իրականացված փորձը, որոնց առաջարկվել է գույնի ընտրություն կատարել:

Հնարավոր է կարմիրի երանգների նախընտրությունը պայմանավորված է էվոլյուցիայով: Նախկինում կարմիրն ուղղակիորեն ասոցացվում էր վտանգի հետ: Գիտնականները կամավորներին հարցրել են, թե որ գույնն են նախընտրում` կարմիր, թե՞ կապույտ: Միաժամանակ անձի գնահատման թեսթ է անցկացվել: Պարզվել է, որ կարմիրն ընտրած մարդիկ հիմնականում թշնամաբար են տրամադրված եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել