Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը ռեժիսոր, հեռուստահաղորդավար, արդեն իսկ նաև բիզնեսմեն Նարբե Պողոսյանն է, ով կյանքում փորձում է ամեն ինչի հասնել ոչ կողմնակի ուժերով… Անգամ ընտանիք կազմելիս չզլացավ ու սպասեց 10 տարի՝ ոտքերին ամուր կանգնելու ու սեփական հոգսերը ոչ մեկի վրա չբարդելու սկզբունքով ու նպատակով…
Ի դեպ, Նարբեն և Աստղիկը, չնայած երիտասարդ տարիքին և ամուսնական 1-ամյա կյանքին՝ արդեն իսկ ունեն իրենց սեփական գործն ու եկամուտի աղբյուրը.
-Նարբե, երեկ մեզ հետ զրույցում տեղեկացանք, որ գեղեցիկ, օգտակար, և որ կարևոր է՝բոլորի համար մատչելի ու հասանելի մի բիզնես եք հիմնել ընկերներով: Այսօր ասում են,որ բիզնեսը ռիսկային գոտի է: Ըստ ձեզ, ո՞րն է ձեր հաջողության գրավականը:
-Մենք յուրաքանչյուր միջոցառման, հարսանիքի մոտենում ենք յուրովի: Գեղեցիկ նորամուծություններ ենք անում: Ծանոթանում ենք զույգերի ճաշակին, հյուրերին, հետո կազմակերպում միջոցառումը: Լինում են մարդիկ, որ մոտենում, ասում են՝ մեծ գումարներ չունենք, բայց ուզում ենք յուրահատուկ ու գեղեցիկ մի բան կազմակերպել: Օրինակ, մենք կազմակերպել ենք հարսանիք արտասահմանում՝ զույգերի՝ մեղրամսի համար տնտեսած գումարով: Ծովի ափին գեղեցիկ միջոցառում կազմակերպեցինք, այնպես որ կարողացան և հարսանիք անել, և հանգստանալ…Եվ հետո, հարսանիքը մի քիչ կոպիտ է հնչում, մենք այդ քյաբաբ-խորոված վիճակից փորձում ենք հանել ու արվեստի շունչ մտցնել ցանկացած միջոցառման մեջ…
-Իսկ ձեր հեռուստատեսային նախագիծը՝ ընտանեկան պատմությունները, այլևսանցյալո՞ւմ է:
-8 տարի եթերում է եղել, այժմ էլ կրկնողություններ են ցուցադրվում: Անգամ հիմա բավականին մեծ ռեյտինգ է ապահովում, մարդիկ սիրում ու դեռ հետևում են… Որոշեցինք մի քիչ դադար տալ, որովհետև արդեն հոգնել էինք…
-Նոր հեռուստանախագիծ չե՞ք ուզում պատրաստել:
-Մտահղացումներ կան, ես չեմ կարող 10 տարի աշխատելուց հետո միանգամից կտրվել… Հիմա մի քիչ պասիվ եմ, այդ ջիղը իմ մեջ մի փոքր հանգստյան կարգավիճակում է: Բայց, հավանաբար, սեպտեմբերից նոր նախագծեր կլինեն…Ես չեմ սիրում կարճ, թիթեռի կյանք ունեցող հաղորդումներ, իմ ստեղծած նախագծերը պետք է երկար կյանք ունենան:

-Նարբե, շատերը փորձում են բիզնես հիմնել, ապրել ու աշխատել Հայաստանից դուրս,իսկ դուք եկել եք Թեհրանից: Ինչո՞ւ, ձեզ ինչը Հայաստան բերեց ժամանակին:
-Սերը… Չեմ կարող բացատրել, դա ինչպիսի սեր է, ինչպիսի կարոտ, բայց իմ սերն այն էր, որ պետք է գամ և ապրեմ Հայաստանում… Ընդունում եմ, որ Հայաստանում պայմանները մի քիչ բարդ են, բայց նկատել եմ, որ մենք այսօր ոչ թե աշխատանքի խնդիր ունենք, այլ՝ աշխատուժի: Բոլորն ուզում են բիզնեսով զբաղվել, բայց նույնիսկ այդ բիզնես ասածի «այբուբենը» չգիտեն: Բոլորը բողոքում ու գործ չեն անում: Ուզում են մեկ օրվա մեջ հարստանալ: Ներկա պահին մենք էլ մեր օֆիսում այդ խնդրի առջև ենք կանգնել. բոլորը գեղեցիկ ներկայացնում, գեղեցիկ խոսքեր են ասում, բայց երբ գալիս է ժամանակը, հասկանում ես, որ գործ անող չկա, դատարկ խոսքեր էին: Արտասահմանում աշխատելը նույնպես դյուրին գործ չի: Մի մտածեք, թե երբ գնաք, գումարը օդից ընկնելու է: Դրանք հեքիաթներ են:
-Երբ դուք Հայաստան եկաք, խոսում էին, որ բավական ազդեցիկ թիկունք ունեք, ինչիպատճառով էլ կարողացաք կայանալ… Համոզված եմ՝ հիմա կասեն, որ «ձայնը տաքտեղից է գալիս»…
-Ես շատ-շատ եմ տանջվել, դժվարությունների միջով անցել, նեղություն քաշել… Ոչ ոք ինձ չի աջակցել: Ո՛չ դեպուտատ հայր եմ ունեցել, ոչ էլ օլիգարխ հորեղբայր: Միայնակ, իմ ուժերով ու համառությամբ եմ ամեն ինչի հասել… Ցանկացած երկրում, եթե մարդը ցանկանում է առաջ գնալ, պետք է ոգևորվածություն, հավատ ու վստահություն ունենա: Ես այդ տրամադրվածությամբ էի եկել Հայաստան…Պետք է աշխատես, որ արդյունք ունենաս…
-Դուք ձեր ստացած արդյունքից գո՞հ եք:
-Ես շատ բան չեմ ուզում: Ունեմ իմ ընտանիքը, առողջ եմ, զբաղվում եմ իմ մասնագիտությամբ, իմ աշխատանքով…Ուրիշ ի՞նչ պետք է ուզեմ այս տարիքում…
-Ի դեպ, դուք առաջին սերիալ նկարահանողներից մեկն եք եղել: Արդյոք այս դաշտում առաջընթացնկատո՞ւմ եք:
-Ճիշտ է, Հանրային հեռուստաընկերության առաջին՝ 121 սերիայից բաղկացած «Այսպես էլ ապրում եմ» հեռուստասերիալը ես եմ նկարել: Սա, կարծում եմ, իմ կատարած ամենաթույլ գործն էր, քանի որ դրա փորձը չունեի, ուսանող էի: Մենք միանգամից, առանց պրակտիկայի սկսեցինք սերիալ նկարել: Նաև լավ սցենարիստի խնդիր ունենք, չունենք սցենարիստներ…Այժմ տեխնիկապես սերիալները չեն զարգացել: Կարծում եմ, Հայաստանում այս դաշտը չի կարող աշխատել: Այն աշխատում է այնպիսի երկրներում, որտեղ պետական ֆինանսական աջակցություն ունի, նաև երկրի ժողովրդի քանակը մեծ է, կարողանում են ռեյտինգ ապահովել ու գովազդ վաճառել…Այդ պատճառով էլ այդ երկրները այնպիսի սերիալներ են նկարահանում, որ ամբողջ աշխարհն է դիտում: Այստեղ հեռուստաընկերությունների սեփականատերը գումար են ներդնում սերիալի մեջ և չեն կարողանում այդ գումարը ետ ստանալ: Այդ պատճառով էլ, ինչպես տեսնում եք, սերիալները կրճատվում, փակվում են…
-Նարբե, արդեն մեկ տարուց մի քիչ ավել է, որ ընտանիք եք կազմել…Ընտանեկանկյանքը ի՞նչ դժվարություններ ունի:
- Չգիտեմ ինչ փոխվեց կամ ինչ չփոխվեց… Մենք երկար ժամանակ էր, որ ընկերություն էինք անում և քանի որ միասին էլ աշխատում էինք, անընդհատ իրար հետ էինք… Երևի փոխվեց այն, որ նոր տուն էր, նոր պարտավորություններ ու պատասխանատվություններ, նոր կարգավիճակ: Կարծում եմ, ես չփոխվեցի, բայց Աստղիկը որոշ բաներում փոխվեց… Բայց ամեն ինչ հաղթահարեցինք ու այժմ շատ ուրախ ապրում ենք (ծիծաղելով):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ