Esem.am-ը գրում է.

Դերասանուհի Դիանա Գրիգորյանի նոր կերպարի մասին ESem.am-ը պատմել է «Քաղաքում» սերիալում Իռենչոյին մարմնավորող Դիանան անհամբերությամբ է սպասում մարտի 28-ին, քանի որ երկու տարի դադարից հետո այդ օրը նա կրկին բեմ կբարձրանա: Արդեն պատրաստ է նրա մասնակցությամբ «Շեֆ» կոչվող ներկայացումը: 

Դիանայի խոսքերով` թեթև կատակերգություն է ստացվել, որի ընթացքում անդրադառնում են նաև այսօրվա շատ խնդիրերի, որոնք էլ կհուզեն հանդիսատեսին: «Ներկայացման մեջ խոսվում է թե՛ քաղաքականության, թե՛ նեղ անձնային հարաբերությունների մասին, կան նաև մարդկանց բնավորությունների բախում, հակադիր կերպարներ»,- ESem.am-ի ընթերցողների համար որոշ բացահայտումներ արեց դերասանուհին: Դիանան համոզված է, որ թեև հանդիսատեսը ներկայացման ընթացքում կցրվի, սակայն դրանից հետո ինչ-որ հարցերի շուրջ կմտորի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել