ZLM-nerAraratnews.am-ը գրում է.

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով ԱԺ մի շարք պատգամավորների կողմից «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքում ԶԼՄ-ների վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին նախագծին, ասաց, որ այս կերպ փորձում են լուծում տալ այն խնդիրներին, որոնք դեռ չեն գտել լուծում եվրոպական զարգացած երկրներում:

«Ինտերնետի կարգավորումը չափազանց բարդ խնդիր է եւ պետք է շատ զգույշ այդտեղ մոտենալ, որպեսզի լրատվամիջոցների եւ առհասարակ խոսքի ազատությունը այդտեղ չտուժի: Այս օրինագծով ուզում են փաստորեն լրատվամիջոցին պարտադրեն, որ վիրավորանք, կամ զրպարտություն համարվող հոդվածը հանվի, եւ եթե չհանվի դիմեն դատարան:Բայց այդպիսի մեխանիմզները մեր այսօրվա գործող օրենսդրությունը ապահովում է: Այս կերպ  ուզում են պարտադրանքի չափը  ավելացնել»,-ասում է Մելիքյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել