Tert.am-ը գրում է.

ՀՀ Նախագահի կողմից հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում հիմնված Արդարադատության ակադեմիայի ուսումնական գործընթացը սկսվում է դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստմամբ: Դատավորների 20 և դատախազների 15 թեկնածուների համար ուսումնառության տևողությունը կազմում է 8.5 ամիս։ Այս մասին Ակադեմիայի բացման արարողությանն այսօր ասաց առաջին ռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի բացման արարողությունը՝ Դավիթաշենում, որին մասնակցել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ ակադեմիայի գործունեության նպատակներն են դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մոտ անհրաժեշտ հմտությունների և մասնագիտական գիտելիքների ձևավորումը, գործող դատավորների, դատախազների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործումը, դատավորների, դատախազների , դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել