Tert.am-ը գրում է.

Հայ ժողովրդի առաջնահերթ պարտականությունն է այսօր հայրենիքը դուրս բերել իր վտանգված իրավիճակից: Այսօր Նախախորհրդարանի կողմից հրավիրված «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի համազգային հարցերի պահանջատիրություն և Հայաստան-սփյուռք ենթաոլորտները» թեմայով քննարկմանն ասաց Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա ցավով նշեց, որ մեր հայրենիքից մնացած այս փոքր մասը որոշ մարդկանց քաղաքականության պատճառով վտանգված է:

«Հայ ժողովուրդը այսօր գտնվում է իր պատմական հայրենիքի ընդամենը մի հատվածի վրա, որը ներառում է Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս գտնվող Ջավախքը: Այս տարածքները իրենցից բացարձակ արժեք են ներկայացնում, որոնք պետք է պահել, պահպանել ու փայփայել: Բայց մենք պետք պահանջատեր լինենք ու այսօրվա Հայաստանը այն հենքն է, որով հնարավոր պետք է լինի իրականացնել մեր վաղվա նպատակը»,- ասաց նա:


Անդրադառնալով պահանջատիրության հարցին` Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ այսօր առաջնահերթ է հայրենիքը առողջ, իսկական, օրինական պետություն դարձնելը, որտեղ հայ ժողովուրդը օտարված չի զգա իր հողից, իր հայրենիքից և կլինի այնպիսի պետություն, որն իր ժողովրդի հեռահար նպատակի իրականացման հենքն է լինելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել