Բացի իրավապահներից, այսօր աշխարհում կան նաև տարբեր գործակալություններ, որոնք զբաղվում են հանցագործությունների դեմ պայքարով, ինչպես նաև կան ուղղակի հասարակ մարդիկ, ովքեր հագնվում են սուպերհերոսների նման, ու դուրս գալիս հանցագործների դեմ պայքարելու ու դրանք բացահայտելու: Ստորև ներկայացնում ենք սովորական մարդկանց` հանցագործությունների դեմ պայքարելու ամենահետաքրքիր 5 պատմությունները:
5 Լենդոն Կրաբթրի

Այն, ինչ մեծահասակներին ապշեցնում է երիտասարդների` հատկապես երեխաների մեջ, նրանց բնական հեշտ ադապտացիան է տեխնոլոգիաներին: Օրինակ` Թենեսիի Մանչեստեր բնակավայրից 8-ամյա Լենդոն Կրաբթրին համակարգչային հավելվածի միջոցով կարողացել էր սերիական հանցագործին հանձնել արդարադատության ձեռքը:
Այն բանից հետո, երբ Լենդոնի տուն էին մտել ու այն կողոպտել, նա համացանց է մտել ու հետևող-հսկող համակարգչային հավելվածով հետևել, թե որտեղ է իր գողացված iPad-ը: Այս հավելվածը թույլ էր տալիս նրան տեսնել, թե որտեղ էր նորացվում նրա սարքի iTunes-ի ծրագրերը` ցույց տալով, թե որտեղ է նրա iPad-ը: Լենդոնի հայրը այս մասին տեղեկացնում է ոստիկանությանը: Նրա հեռախոսազանգից հետո մեկ ժամվա ընթացքում ոստիկաները հետևում են iPad-ին ու մյուս գողացված իրերի հետ միասին հնարավոր է լինում գտնել հանցագործներին: Ջոն Դոչերթին տեղում ձերբակալվում է:
Ձերբակալությունից հետո բացահայտվում է, որ սա հանցագործների առաջին կողոպուտը չէր:
4 Բիլ Ջեյքոբ

Բիլ Ջեյքոբը այս ցանկի միակ մարդն է, ով օրինական դաշտում է աշխատում: Չնայած այն բանի, որ նա իրականում իրավապահ մարմինների աշխատակից չէր, այնուամենայնիվ, Չեյքոբը ոստիկանական ծառայություն էր իրականացնում մի փոքրիկ քաղաքում` առանց պետական վկայականի: Նա նաև որպես անվտանգության աշխատակից է աշխատել:
Տեղեկագրերում նրա վերջին աշխատանքի մասին նշված է եղել փոստային ընկերության տնօրենի պաշտոնը:
Ջեյքոբի տունը Միսսուրիի Ջերալդ բնակավայրից գտնվում էր 37 կիլոմետր հեռավորության վրա, դրա բնակչության թիվը հասնում էր 1172-ի: Ինչպես և մյուս փոքր քաղաքներում, Ջերալդում նույնպես տարածված էր մետամֆետամին թմրանյութի հետ կապված խնդիրներն ու հանցանքները: Ջեյքոբը Ջերալդ է մեկնում ու, ներկայանալով որպես սերժանտ Բիլ, ցույց տալիս իր կրծքանշանն ու տեղեկացնում է՝ իբր Թմրանյութերի վերահսկման գործակալությունից է: Նա նույնիսկ հեռախոսահամար էր վերցրել, որով հնարավոր կլիներ զանգահարել ու հաստատել նրա խոսքերի ճշմարտացիություւնը: Երբ նրանք զանգահարեցին, մի կին պատասխանեց հեռախոսազանգին ու, պնդելով, թե «բազմակի իրավասությունների հատուկ առաջադրանքների վարչությունից» է, հաստատում է, որ Ջեյքոբը հատուկ առաջադրանք կատարող գործակալ է: Հետագայում, երբ նա բացահայտվեց, ոստիկանությունը բացահայտեց նաև, որ այդ վարչության անունը նրանք «Բեվերլի Հիլիզի ոստիկանը» ֆիլմից էին կրկնօրինակել: Նա իր «ծառայության» ընթացքում ավելի քան 20 մարդ է ձերբակալել, որոնցից շատերը խոստովանել են իրենց մեղքը, սակայն ձերբակալելիս նա երբեք չէր զգուշացնում այդ մարդկանց իրավունքների մասին, ու երբ նրանից պահանջում էին ցույց տալ իր ոստիկանական կրծքանշանը, նա ասում էր, որ դրա կարիքը չկա, քանի որ նա հատուկ գործակալ էր:
Երբ նրա սուտը բացահայտվեց, «Սերժանտ Բիլին» ձերբակալեցին ու դատապարտեցին հինգ տարվա ազատազրկման: Քաղաքի ոստիկանապետն ու երկու սպա աշխատանքից հեռացվել են: Այնուամենայնիվ, Ջերալդի քաղաքապետը խոստովանել է, որ Ջեյքոբի աշխատանքը բավականին արդյունավետ է եղել:
3 Խոսելին Մարտինես

1986թ.-ին նոյեմբերին Խոսե Մարտինեսն ու իր կինը՝ Իդալինան, աշխատում էին Նյու Յորքի Ինվուդ բնակավայրի իրենց «The Dominican Express» ռեստորանում: Գիշերային ժամերին` ինչ-որ պահ, Խուստո Սանտոսն ու իր երկու ընկերը սկսում են անհանգստացնել Իդալինային: Խոսեն նրանց դուրս է շպրտում, իսկ Խոստոն դրան կրակոցով է պատասխանում՝ Իդալինային թողնելով այրի, իսկ նրանց իննամյա դստերը` անհայր: Սպանությունից հետո Խուստոն Դոմինիկյան Հանրապետություն է փախչում: Միակ արդյունավետ բանը, որը հաջողվում է անել ոստիկանության հետաքննության արդյունքում, Սանտոսին հեռախոսազանգով խոստովանել ստիպելն էր: 1987թ.-ին նա ձերբակալվում է, սակայն ինչ-որ պատճառներով նրան նորից ազատ են արձակում, որից հետո իրավապահները կորցնում են Սանտոսի հետքերը, ու Խոսեի սպանությունը կարծես մնում էր անպատիժ:
Հենց այդ ժամանակ էր, որ Խոսելինը այս սպանության շուրջ սկսում է անցկացնել իր սեփական հետաքննությունը, որը մեծ հետք էր թողել նրա կյանքում: Նրա փնտրտուքները սկսում են 2005թ.-ից՝ վճարովի որոնողական համակարգեր օգտագործելու միջոցով իր հոր մարդասպանին գտնելու համար: Հաջորդ ութ տարիների ընթացքում Խոսելինը ուսումնասիրում է Խուստոյի քայլերն ու նրա հետքը գտնում Ֆլորիդայի Մայամի բնակավայրում: Խոսելինը տեղեկությունները փոխանցում է իրավապահներին, ովքեր 2013թ.-ի հունիսի 6-ն իր բնակարանում ձերբակալում են հանցագործին:
2 Լի Էնի Կարտիեր

2009թ.-ի մայիսի 4-ին Ֆիլիպ Նիսբեթը իր բնակարանում ընթրելիս մահանում է: Նրա 8 տարվա կինը՝ Հելեն Միլները, պնդում էր, որ Նիսբեթը ինքնասպանություն էր գործել: Թունավորվելու համար նա ալերգիա առաջացնող հատուկ դեղորայք էր ընդունել: Միլները իրավապահներին է ներկայացրել Նիսբեթի նամակը` պնդելով, որ դա իր ամուսնու ինքնասպանության գրությունն էր:
Ինչպես երևում էր, ոստիկանությունը պատմությունը ընդունել էր այնպես, ինչպես նրա կինն էր նկարագրել` 47-ամյա տղամարդու մահը ներկայացնելով որպես ինքնասպանություն, սակայն Նիսբեթի քույրը` Լիի-Էնն Կարտերին, չէր բավարարվել իրավապահների կողմից եղբոր մահվան քննությունների արդյունքներով: Նա չէր կարծում, որ իր եղբայրը ինքնասպանություն է գործել և ստորագրությունն էլ վստահ էր, որ իրականում իր եղբոր ձեռագիրը չի եղել: Չնայած դրան՝ ոստիկանությունը հանձն չի առնում գործի վերաքննությունը` լուրջ չընդունելով անհանգստացած քրոջ ենթադրությունները: Այսպիսով՝ Կարտիերն ինքն է զբաղվում դրանով: Սկզբում նա Ավստրալիայից մեկնում իր եղբոր տուն` Նոր Զելանդիայի Քրիստչարչ բնակավայր, հանդիպում նրանց հարևանների ու եղբոր աշխատանքային ղեկավարի հետ: Այն բանից հետո, երբ նա ստանում այն տեղեկություները, որոնք իրեն պետք էին, բացահայտում է, որ դատաքննիչը նրա մարմնում խեղդամահության հետք էր գտել: Ի վերջո, սա ստիպում է ոստիկանությանը վերաքննել գործը: Հետաքննության արդյունում Միլները ձերբակալվում է՝ մեղադրվելով սպանության մեջ ու դատապարտվում 18 տարվա ազատազրկման: Ոստիկանությունը ընդունել է այն փաստը, որ գործով չի զբաղվել այնպես, ինչպես հարկն էր, ու Կարտերին առաջարկել վճարել նրան հետաքննության համար վերջինիս կողմից ծախսված ամբողջ գումարը, սակայն նա հրաժարվել է՝ ասելով, թե ստացել է այն կարևոր հատուցումը, որը նա ցանկանում էր ստանալ:
1 Յակով Ջերման

2011թ.-ի հուլիսի 11-ին ութամյա Լեյբի Կլետսկին ճամբարից տուն վերադառնալու ճանապարհին անհետանում է Բրուկլինի Բորո զբոսայգում: Բորո զբոսայգում հիմնականում օրթոդոքս հրեաներ են բնակվում, ովքեր միավորվում են կորած երեխային գտնելու համար: Սակայն փնտրտուքների գործին առավել նվիրված էր 12-ամյա Յաակով Ջերմանի հայրը:
Ջերմանի տղան Կլեցկիի ուսուցիչն էր: Նրանք սկսեցին ստուգել դպրոցի հսկողության տեսաձայնագրությունները, որոնք արվել էին ճամբարի անցկացման վայրում: Հաջորդ օրը Ջերմանը համոզում է տարածքի խանութների տերերին թույլ տալ նայել անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները: Տեսանյութերն ուսումնասիրելու միջոցով նրանք կարողացան տեսնել, թե ինչպես է տղան զրուցում ինչ-որ տղամարդու հետ՝ մինչև նրա մեքենան նստելը:
Ոստիկանությունը դուրս է գալիս մեքենայի հետքին ու հայտնաբերում դրա տիրոջը՝ Լեվի Արոնին: Խուզարկելով բնակարանը՝ ոստիկանությունը գտնում է խեղդամահ եղած տղային: Աարոնը խոստովանում է իր հանցանքը ու դատապարտվում 40 տարվա ազատազրկման:



