1in.am-ը գրում է.
Երգչուհի Լեդի Գագան պատմել է, թե ինչպես է կարճ ժամանակով սնանկացել. 2009թ. նա կարիերայի խաղաքարտի վրա է դրել իր ամբողջ կարողությունը: Համացանցում հայտնվել է «Ո՞վ է Արթուր Ֆոգելը» փաստագրական ֆիլմի թրեյլերը, որում Գագան հաղորդել է, որ հավաքած միջոցները՝ շուրջ 3 միլիոն դոլար, ծախսել է իր երկրորդ համաշխարհային շրջագայության (The Monster Ball Tour) նախապատրաստության վրա:
«Այն ամենը, ինչ ես ունեի՝ այդ երեք միլիոն դոլարը, ամբողջությամբ՝ մինչև մեկ ցենտը ծախսեցի նախատեսվող շոուի նախապատրաստության վրա: Հիշում եմ՝ ինչպես եկա տուն և այդ մասին պատմեցի հորս: Նա ասաց, որ ուղղակի չի հասկանում՝ ինչպես նման բան տեղի ունեցավ, չէ՞ որ իմ երգերը հնչում էին ռադիոյով, դրանք բարձր վարկանիշներ ունեին: Եվ այդ ժամանակ ես ասացի՝ թույլ տուր սկսված գործը մինչև վերջ տանել, կարծում եմ, որ իրագործելով ծրագիրը՝ կարող եմ գրանցել Արթուր Ֆոգելի ուշադրությունը: Եվ ես արեցի դա»,- ասել է Լեդի Գագան:
Ֆոգելը ղեկավարում է Live Nation պրոմոութերական ընկերությունը, որը զբաղվում է աստղերի շրջագայությունների կազմակերպմամբ և շոուների բեմադրությամբ:
Լեդի Գագայի խոսքերով՝ Ֆոգելը հավատաց իրեն և ստորագրեց 40 միլիոն դոլարի պայմանագիր՝ շրջագայությունն իրագործելու համար, որը մեծ հաջողություն բերեց երգչուհուն:
Շոու-բիզնեսի մասին փաստագրական ֆիլմը եթեր դուրս կգա մարտի 19-ին: