Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շները մի շարք հարցերում կարող են օգնել իրենց տերերին: Դուք հավանաբար տեսած կլինեք, թե ինչպես է շունը հողաթափերը մոտեցնում իր տիրոջը, երբ վերջինս հոգնած տուն է մտնում: Որոշ շներ էլ հատուկ վարժեցում անցնելուց հետո օգնում են անգամ ծանր հանցագործություններ բացահայտել (ոստիկանական շներ): Մի խոսքով, շները չեն դադարում մեզ ապշեցնել իրենց յուրահատուկ ունակություններով: Պարզվում է, որ որոշ շներ առանձնահատուկ սեր են տածում արվեստի՝ մասնավորապես երաժշտության հանդեպ: Դիտեք դաշնակահարայս երկու  շների կատարումները, և ինքներդ էլ կհամոզվեք, թե որքան շնորհալի են այս վիրտուոզները:

  

Այս մի շունը նվագելուն զուգահեռ նաև երգում է: Ինչպիսի՜ թովիչ ձայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել