Tert.am-ը գրում է.
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը գտնում է, որ Ղրիմի հանրաքվեն շեփորահարեց էվոլյուցիոն առումով նոր միության հաղթարշավի սկիզբը:
«Ինչքան էլ Եվրոպական միությունը և ազգերի խառնարան ԱՄՆ-ն վայնասուն բարձրացնեն, ոչ ոք ի զորու չէ կանգնեցնել այդ հաղթարշավը, ինչպես չկարողացան կանգնեցնել Քրիստոսի հաղթարշավը դեպի Երուսաղեմ»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Դավիթ Հակոբյանը կարծում է, որ եթե Եվրամիությունը գտնում է, որ 28 պետությունների միությունն այն միջավայրն է, որտեղ պետությունները կարող են ապրել, ապա ղրիմյան իրադարձություններում դրսևորվեց ազգերի ինքնորոշման աստվածատուր իրավունքը։
Մարքսիստը նաև տեսակետ հայտնեց, որ Սովետական միությունում 25 տարի շարունակ ՀՀ արտաքին քաղաքականությունը եղել է պարտադրված ու պարտվողական քաղաքականություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



