Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասին կոչ է արել խաղաղության համար «ռիսկի» դիմել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Սպիտակ տանը Աբբասի հետ հանդիպման ժամանակ Օբաման նշել է, որ երկու պետություն սկզբունքով լուծումը խրթին է մնում, սակայն հույս ունի առաջընթաց տեսնել առաջիկա շաբաթներին:
«Մենք պատրաստվում ենք կայացնել մի քանի կոշտ քաղաքական որոշում և ռիսկի դիմել, որպեսզի առաջ շարժվենք: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք առաջընթաց տեսնել առաջիկա օրերին կամ շաբաթներին»,-ասել է Օբաման:
Իր հերթին Աբբասը հայտնել է, որ բանակցությունների ընթացիկ փուլը պատմական հնարավորություն է համարում և հույս ունի, որ Իսրայելի իշխանությունները մինչև մարտի 29-ը ազատ կարձակեն պաղեստինցի բանտարկյալների չորրորդ խմբին, ինչը կողմերի ձեռք բերած համաձայնության շրջանակում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



