Lragir.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն Ուկրաինայի իրադարձությունների պատճառով դադարեցնում է համագործակցությունը Մոսկվայի հետ: «Մենք այժմ վերաիմաստավորում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մենք արդեն որոշել ենք դադարեցնել գործնական համագործակցությունը ՌԴ հետ: Երբ դաշինքի անդամ-երկրների ԱԳ նախարարները հանդիպեն ապրիլի 1-2-ին, նրանք կվերանայեն Ռուսաստանի հետ բոլոր կապերը»,- ասել է Ռասմուսենը:
Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաիմաստավորման հետևանքներից մեկը կլինի Ռուսաստանի դուրսմղումը Սիրիայի քիմիական զեքնի ոչնչացման գործընթացից: «Մենք նախատեսել էինք համատեղ գործողություն անցկացնել ծովում ամերիկյան նավի անվտանգությունն ապահովելու համար, որում պետք է տեղի ունենա զենքի ոչնչացումը: Մենք հսկելու ենք այն, սակայն Ռուսաստանը գործողությանը չի մասնակցելու»,- ասել է նա:



