Twitter-ի օգտատեր Դերեք Նիքոլսը թվիթերյան իր էջում հրապարակել է իր 14 տարեկան եղբոր կողմից շարադրված բանաստեղծությունը, որը 24 ժամվա ընթացքում վերաթվիթել ու հավանել են գրեթե 150.000 անգամ: 

Դուք չեք տեսնի թաքնված հաղորդագրությունը, մինչև բանաստեղծությունը չկարդաք սկզբից մինչև վերջ ու հակառակ ուղղությամբ:  

 

 

ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴԸ

Մեր սերունդը ոչ մի բանի համար հայտնի չի լինի
Երբեք ոչ ոք չի ասի`
Մենք մարդկության գագաթնակետն էինք,
Դա սուտ է, ճշմարտությունն այն է, որ
Մեր սերունդը ձախողվել է:
Կարծել, թե
Մենք իրականում հաջողության ենք հասել,
Իզուր է: Եվ մենք գիտենք՝
Միայն փողի ու իշխանության համար ապրելն է
Ճիշտ ճանապարհը,
Սիրելը, հարգելն ու բարությունը
Հիմարություն է:
Մոռանալ այն ժամանակի մասին
Հեշտ չի լինի, բայց կփորձենք:
Փոխել մեր աշխարհը դեպի ավելի լավը՝
Մի բան, որ մենք երբեք չենք արել:
Հանձնվելը
Այն միջոցն էր, որով մենք լուծել ենք մեր խնդիրները,

Քրտնաջան աշխատելը
Հիմարություն էր:

Մենք գիտեինք, որ
Մարդիկ կարծում էին, որ մենք չենք կարող սթափվել
Դա կարող է ճիշտ լինել,
Եթե մենք ամեն ինչ այլ կերպ չանենք:
(Իսկ հիմա կարդացեք ներքևից վերև) 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել