1in.am-ը գրում է.
Ճապոնիայում պաշտոնապես մեկնարկում է սակուրայի ծաղկման սեզոնը, ինչն ավանդաբար համարվում է գարնան գլխավոր իրադարձություն: Բալի հեռավորարևելյան տարատեսակի մի քանի ծառեր առաջինն են ծաղիկներով պատվելՍիկոկու կղզու Կոտի քաղաքում՝սամուրայների հնագույն ամրոցի մոտ գտնվող այգում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Առաջին ծաղիկների հայտնվելուն հատուկ հետևել են Ճապոնիայի օդերևութաբանական վարչության տեսուչները: Այնուհետև գերատեսչությունն ամեն օր կներկայացնի տվյալներ՝ հյուսիսում սակուրայի ծաղկման առաջխաղացման մասին:
Այս տարի սակուրան ծաղկել է սովորականից 4 օր շուտ:
Ճապոնացիները սակուրան համարում են իրենց երկրի խորհրդանիշ, իսկ դրա ծաղիկն ունի ազգային գերբի ոչ պաշտոնական կարգավիճակ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_258545.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



