Եկեք Հայաստան:

Երեկ մի պահ չէի հասկանում ես՝ Ղրիմո՞ւմ եմ, թե Երևանում: Հարցը լուրջ էր, որովհետև բոլորը խոսում էին Ղրիմի մասին, կրկին վերլուծություներ էին անում, բայց դե ինչպես փորձը ցույց տվեց, վերլուծությունները այս հարցում արդյունք չեն տալիս. ի հեճուկս բոլոր եվրոպական վերլուծությունների՝ հարցը լուծվեց հակառակ կերպ: Հա, մի քիչ էլ Իտալիայի մասին խոսեք, կարող ա Իտալիան արդեն քանդվել ա, վերլուծենք էլի:

Այնքան ենք խորացել Ղրիմի մեջ, որ չարձագանքեցինք մի կարևոր փաստի՝ Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում երկրորդ հաղթանակն է տարել: Լևոն ջա՛ն, առա՛ջ, քո հետ մի ամբողջ ազգ է խաղում, ոչինչ, որ կեսը Ղրիմ են գնացել:

«Հրաշալի քառյակ» ահա նոր կոալիցիայի փայլուն անուն: Այդպես է, ինչը տեսնում ես ֆենթզի ֆիլմերում երբեմն իրականություն է դառնում: Երեկ այդ անվանում կարելի էր տեսնել ամենուր. Աշխարհի փրկիչները միավորվում են Հայաստանում: Մնում ա պարզենք՝ ով՝ ով ա: Ով ինչ գերբնական ուժ ունի՝ անհետացող, աչքերով կրակող և այլն...

Պոլիտեխնիկի ռեկտորը հրաժարական տվեց. դա մեծ արձագանք ստացավ, բայց մարդիկ պետք է հասկանան, որ ոչ իր աշխատանքում հավերժ չէ, եթե մարդը հրաժարական է տալիս, ուրեմն այդպես է պետք, մեկ անգամ հարցրեցիք, չպատասխանեց 3-4 անգամ հարցնելը անիմաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել