«ՀՀ դրամը շարունակում է արժեզրկվել և ՀՀ ԿԲ–ն էլ շարունակում է դրամի արժեզրկումը կանխելու նպատակով արտարժութային ինտերվենցիաներ իրականացնել։ Երեկ մեկ դոլարի գինը կազմել է 415 դրամ 15 լումա, անցած շաբաթ օրվա 414 դրամ 80 լումայի դիմաց։

Դատելով իրականացված գործարքների ծավալից՝ ավելի քան 8 միլիոն դոլար, կարելի է պնդել, ու դա ԿԲ–ի ներարկած կանխիկ արտարժույթն է։ Այս տարվա փետրվարի սկզբից ԿԲ-ն արդեն ավելի քան 100 միլիոն դոլար է նետել շուկա՝ դրամի արժեզրկումը կանխելու համար»,– գրում է  թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել