1in.am-ը գրում է.
Ծայրահեղականներն ահաբեկչությունների շարք են իրականացրել Սիրիայում: Գրոհայինների հարձակումները խլել են 8 մարդու կյանք: Առնվազն 47 մարդ վնասվածքներ են ստացել:
Ականապատված մեքենա է պայթեցվել Դամասկոսի Ալ-Բարադա արվարձանում: Ծայրահեղականներն այն թողել էին Օմար իբն Ալ-Խատաբ մզկիթի մոտ: Ահաբեկչության հետևանքով զհովել է 2 մարդ, ևս 14-ը վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ 2 երեխաներ: Մզկիթը վնասվել է:
Հոմսում հարձակումն իրականացվել է ալավիներով բնակեցված Զահրա թաղամասում: Մարդաշատ հրապարակում մեքենայի պայթեցման հետևանքով զոհվել է 6 խաղաղ բնակիչ, ավելի քան 20 մարդ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Գրոհայինները չեն դադարեցնում ականանետային հարձակումները: Դամասկոսում նրանց կողմից արձակված ռեակտիվ արկը պայթել է մայրաքաղաքի կենտրոնում՝ Օմեյադների հրապարակում: Վիրավորվել է 11 մարդ, նրանց մեծ մասը կանայք են:
Երկու սիրիացիներ վիրավորվել են քրիստոնեական Կասաա շրջանում:
SANA գործակալության տեղեկություններով՝ հարձակման են ենթարկվել նաև Աբասիդների հրապարակը, Աբու Ռումանի փողոցն ու Մեզզա պողոտան: Տեղեկություններ են ստացվել վիրավորների մասին, նրանց թիվը հստակեցվում է:



