1in.am-ը գրում է.

Կիևի դատարանը վճռել է կալանքի տակ վերցնել Ղրիմի մի քանի պաշտոնյաների: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազության մամլո ծառայությանը:

Նշվում է, որ վճռի ազդեցությունը տարածվում է Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի, Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շախովի, Ղրիմի սահմանային ծառայության պետ Վիկտոր Մելնիչենկոյի, հանրապետության ներքին գործերի գլխավոր բաժնի պետ Սերգեյ Աբիսովի և Ղրիմում Ուկրաինայի ԱԽ-ի գլխավոր վարչության պետ Պյոտր Զիմայի վրա:

Ինչպես հայտնել են դատախազությունում, նրանք մեղադրվում են սահմանադրական կառույցի բռնի փոփոխությանը կամ տապալմանը, ինչպես նաև պետական իշխանությունը գրավելուն ուղղված գործողությունների մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել