Մարդկային պատմություն... Արիաննայի երկու նվերը...
3-ամյա Արիաննայի մայրը 8 ամսական հղի էր, հանկարծ ուշաթափվեց, աղջիկը խնդրում էր՝ «Արթնացիր, մամ...», բայց մաման կենդանության նշաններ ցույց չէր տալիս... Արիաննան մոր գրպանից հանեց բջջայինը, ոչ մի համար չգիտեր, բայց սկսեց տնտղել ու գտավ մորաքրոջ նկարը համարի կողքին, զանգահարեց... Մորաքույրը չէր պատասխանում.... Արիաննան գոռաց. «Մորքուր, զանգիր ինձ, մաման չի ուզում արթնանալ...»: Երեխայի ձայնը գրանցվեց մեսիջի ձեւով: Մորաքույրը ի վերջո եկավ տուն, տեսավ մեսիջը, անմիջապես զանգահարեց 911... Փրկարարներն ու շտապ օգնությունը ժամանեցին միասին, Արիաննան բացեց դուռը, մորը տարան հիվանդանոց, իսկ անցած շաբաթ նա ծննդաբերեց: Ու հենց անցած շաբաթ էլ Մասաչուսեթսի Վերմութ քաղաքի ոստիկանությունը պարգեւատրեց փոքրիկին, որը փրկեց մոր կյանքը: Հիմա նա երկու նվեր ունի՝ ոստիկանության գովասանագիր եւ քույրիկ...



