1in.am-ը գրում է.

Վերջին ժամանակներն արքայազն Հարրին և նրա ընկերուհին՝ Կրեսիա Բոնասը հաճախ են միասին հասարակության մեջ դուրս գալիս: Մարտի 7-ին սիրահարները միասին այցելել են Free the Children բարեգործական ծրագրի համար կազմակերպված թատերական ներկայացմանը, իսկ դրանից մի քանի օր անց զույգը կրքոտ համբուրվել է Ռեգբիի մրցաշարի ժամանակ: Սակայն, այս ամենից հետո Բոնասը հայտարարել է, որ պատրաստ չէ ամուսնանալ: 

25-ամյա Կրեսիդան այժմ մարքեթինգի ոլորտում է աշխատում և մտադիր է լավ կարիերա կառուցել և ուժերը փորձել նաև պարի ոլորտում: Եվ նա հասկանում է, որ ստիպված կլինի հրաժարվել մասնագիտությունից, եթե որոշի մուտք գործել թագավորական ընտանիք: Բոնասի մոտ ընկերները, Daily Telegraph-ի հաղորդմամբ, պնդում են, որ նրա համար ծանր է ընտրել սիրած տղամարդու և աշխատանքի միջև: 

«Երբ նրա վրա տեսախցիկներ ուղղված չեն, նա շատ կատակասեր է, նուրբ և բարեհամբույր: Հարրին նրանից լավին չի գտնի, քանի որ նրանից լավը չկա: Ընդ որում, նա շատ խիստ է ինքն իր և Հարրիի նկատմամբ: Նրա շնորհիվ Հարրին թողել է ծխելը»,- պատմել է Բոնասի ընկերը: 

Արքայազն Հարրին իր հերթին հավատացրել է Բոնասին, որ պատրաստ է սպասել, մինչև աղջիկն ինքը պատրաստ կլինի նրա հետ եկեղեցի մտնել: Չնայած, ինչպես պնդում են նրա ընկերները՝ նա երազում է Բոնասի հետ հենց այսօր էլ ամուսնանալ, գրում է 7days.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել