Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում, Porsche Cayenne մակնիշի 09 DD 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի դիմաց բախվել է Opel մակնիշի 34 MZ 451 համարանիշի և Reno մակնիշի 34 SV 877 համարանիշի ավտոմեքենաներին:՛ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածելուց հետո Porsche Cayenne-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել նշված շենքում գործող «Նոյան Տապան» գինիների խանութի մուտքի դռանը: Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել