Doctors.am-ը գրում է.
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի "Սոնատներ երկու դաշնամուրի համար" ստեղծագործությունը լսելը նպաստում է գլաուկոմայով և տեսողական ֆունկցիաների այլ նյարդային խանգարումներով տառապող հիվանդների տեսողության լավացմանը:
Փորձերին մասնակցել է տեսողության տարբեր խանգարումներով տառապող 60 հիվանդ: Մասնակիցների կեսը տեսադաշտի մեքենայացված ուսումնասիրությանը պատրաստվել էր Մոցարտի երաժշտության տակ, մինչդեռ մյուսները սպասում էին թեստավորմանը լիակատար լռության մեջ:
Տեսադաշտի մեքենայացված հետազոտությունը տարածված մեթոդ է տեսողական ֆունկցիաների գնահատման համար: Հետազոտությունների ընթացքում սպիտակ պատկերն արտացոլվել է սպիտակ ֆոնի վրա և մասնակիցները պետք է ազդանշան տային այն ժամանակ, երբ նկարն իրենց հստակ երևար:
Հետազոտության մասնակիցների խմբերը բաժանվել էին տարիքային, սեռական և էթնիկական սկզբունքով: Նրանցից ոչ մեկ նախկինում չէր մասնակցել տեսադաշտի մեքենայացված հետազոտման:
Հիվանդները, Մոցարտի երաժշտության տակ սպասելով թեստի սկսվելուն, ավելի լավ էին կենտրոնացնում տեսողությունը և առաջադրանքն ավելի արագ էին կատարում, ի տարբերություն նրանց, ովքեր պատրաստվում էին թեստավորմանը լռության մեջ: Այս բարենպաստ ազդեցությունը, սակայն, տևում է 10 րոպեից ոչ ավելի:
Գիտնականների կարծիքով` նրանց կողմից ստացված արդյունքները հիմք են տալիս կարծելու, որ Մոցարտի երաժշտությունը լավ է ազդում տարածաժամանակային ընկալման ֆունկցիայի վրա, ինչպես նաև, հնարավոր է, արագացնում է մարդու գլխուղեղում տեսողական տեղեկատվության մարսումը:
Հռչակավոր ավստրիացի երգահանի երաժշտության դրական ազդեցությունը առողջական դրության վրա արդեն շատ անգամներ նշվել էր գիտնականների կողմից` ստանալով անգամ "Մոցարտի ազդեցություն" անվանումը: Նախորդ հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է, որ Մոցարտի ստեղծագործությունները բարձրացնում են մաթեմատիկական ունակությունները, ինչպես նաև արագացնում են երեխայի գլխուղեղի զարգացումը մոր արգանդում:



