Անկեղծ ասած, երբեք չէի ցանկանա հայրենական արտադրանքի մասին նման հոդված գրել, բայց հանգամանքները ստիպեցին: Այսպիսով՝ հայրս միշտ գնում է հայրենական արտադրության «Grand Candy» կոնֆետներ: Մի քանի օր առաջ ծանոթներիցս մեկը խորհուրդ տվեց չգնել «Grand Candy»-ի արտադրանք: Ուշադրություն չդարձնելով խորհրդին՝ պարբերաբար գնում էինք վերը նշված արտադրողի արտադրանքը: Սովորույթի՞ց, թե այլընտրանք չունենալուց ելնելով՝ չգիտեմ: Երեկոյան դասերից հոգնած որոշեցի իմ սիրելի կոնֆետն ուտել, արդյունքում բերանիցս հանեցի մետաղի կտոր՝ հենց շոկոլադը ուտելու պահին: Չեմ բացառում պատահականությունը կամ աշխատակիցներից մեկի դիտավորությունը, անկեղծ ասած, նման դեպքերը բացառութուն չեն: Ինչեւէ, թողնեմ դա ընկերության տնօրինությանը: Հարգելի արտադրող, ուշադիր եղեք արտադրանքին, որի սպառողն է նաեւ հայ երեխան: Հարգանքներով, բայց մի քիչ հիասթափված, որպես մշտական գնորդ պահանջում եմ ուշադրություն դարձնել այս հարցին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել