10 Գվատեմալայի խորհրդավոր արձանը

1930-ականներին գիտնականները Գվատեմալայի ջունգլիներում հայտնաբերեցին ավազաքարից պատրաստված մի հսկայական արձան: Քանդակված դեմքը չէր հիշեցնում ո՛չ մայաների, ո՛չ էլ այդ վայրերում բնակվող այլ հայտնի ժողովուրդների դիմագծերը: Երկարավուն գլխով և գեղեցիկ դիմագծերով այդպիսի դեմք պատմության գրքերի նկարներից և ոչ մեկում էլ տեսած չեք լինի:
Գիտնականները պնդել են, որ արձանի յուրօրինակ արտաքինից կարելի է եզրակացնել, որ այդ արձանը քանդակվել է ի պատիվ այլմոլորակայինների զարգացած քաղաքակրթության ներկայացուցիչներից մեկի: Շատերն անգամ ասում էին, որ հնարավոր է, որ արձանի մարմնի հատվածը գտնվում է գետնի տակ: Այնուամենայնիվ, պարզվեց, որ սա սխալ ենթադրություն էր: Անշուշտ, հնարավոր է, որ արձանը պարզապես ավելի ուշ ժամանակաշրջանի քանդակագործի ձեռքի աշխատանքն է, և որ այս ամենը պարզապես սարքած գործ է: Դժբախտաբար, մենք հազիվ թե երբևէ կարողանանք ստույգ կերպով իմանալ, թե իրականում ինչ է թաքնված այս արձանի հետևում: Բանն այն է, որ հեղափոխական զորքերն աղավաղել են արձանի դիմագծերը:
9 Ուիլյամսի հայտնաբերած քարը
1998 թ.-ին Ջ. Ուիլյամս անունով մի ճանապարհորդ ցեխի մեջ նկատեց մի տարօրինակ մետաղյա իր: Նա փորեց հողը ու հանեց տարօրինակ տեսքով մի քար: Քարը մաքրելուց հետո պարզ դարձավ, որ դրա վրա ամրացված էր ինչ-որ արտասովոր մետաղական տարր: Այդ էլեկտրական սարքն ակնհայտորեն մարդու կողմից էր ստեղծվել:
Այս քարը ՉԹՕ-ներով հետաքրքրվողների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց: Այն պատկերվել է ՉԹՕ-ների մասին մի հայտնի ամսագրում: Ուիլյամսը, ով ինժեներ է, ասում է, որ քարի մեջ տեղադրված էլեկտրական դետալը չի սոսնձվել կամ եռակցվել գրանիտի մեջ: Ամենայն հավանականությամբ, քարն է առաջացել այդ էլեկտրական սարքի շուրջ:
Շատերը կարծում են, որ Ուիլյամսի պնդումները սուտ են, քանի որ Ուիլյամսը հրաժարվում է կոտրել քարը: Նա ցանկանում է այն վաճառել 500.000 դոլարով: Քարի երկրաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ քարը մոտավորապես 100.000 տարվա պատմություն ունի: Եթե սա ճիշտ է՝ դրա ներսում գտնվող սարքը չի կարող ստեղծված լինել մարդու կողմից: Ուիլյամսը ցանկացած գիտնականի թույլ կտա հետազոտել քարը երեք պայմանով՝ 1. Ուիլյամսը պետք է ներկա գտնվի հետազոտության ժամանակ. 2. Քարը պետք է անվնաս մնա. 3. Ուիլյամսը չպետք է վճարի հետազոտության համար:
8 «Հինավուրց ինքնաթիռները»

Ինկերն իրենց հետևից թողեցին որոշ ապշեցուցիչ զարդարանքներ: Դրանցից ամենատարօրինակները այսպես կոչված «Հինավուրց ինքնաթիռներն» են: Սրանք փոքրիկ ոսկե ֆիգուրներ են, որոնք ժամանակակից ինքնաթիռներ են հիշեցնում: Սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ այս արձանները ստեղծվել են ինչ-որ կենդանու նմանությամբ: Այնուամենայնիվ, հետագայում պարզ դարձավ, որ այս քանդակներն այնպիսի մասեր ունեն, որոնք շատ նման են կործանիչ ինքնաթիռների թևերին և կայունացուցիչներին: Դրանք բավականին աերոդինամիկ են: Երբ մարդիկ դրանց հիման վրա այդ նույն չափի ինքնաթիռի նմուշներ ստեղծեցին և դրանց թիապտուտակներ և ռեակտիվ շարժիչներ ամրացրին, դրանք թռչում էին: Այս ամենի արդյունքում որոշ մարդկանց մոտ այնպիսի կարծիք ստեղծվեց, որ ինկերը կապի մեջ են եղել այնպիսի այլմոլորակայինների հետ, որոնք ունակ են եղել զարգացած ռեակտիվ ինքնաթիռներ ստեղծել: Ոմանք էլ ասում էին, որ ինկերն իրենք էլ էին ծանոթ ինքնաթիռների ստեղծման տեխնոլոգիային: Գուցե այս վարկածը գոյության իրավունք ունի, սակայն նույն հաջողությամբ «Հինավուրց ինքնաթիռները» կարող է լինել մեղուների, թռչող ձկների կամ այլ թևավոր արարածների արձաններ:
7 Շրի Լանկայի մետեորիտային բրածոները
Գիտնականները, ովքեր հետազոտել են Շրի Լանկայում ընկած մետեորիտի մնացորդները, հայտնաբերել են, որ իրենց հետազոտության առարկան պարզապես սփեյս-ռոքի կտորների կույտ չէր: Դա այլմոլորակայինների արտեֆակտ էր, բառի բուն իմաստով, մի արտեֆակտ, որը պատրաստվել էր իսկական այլմոլորակայիններից: Երկու տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ մետեորիտի մեջ կան բրածոներ և ջրիմուռներ, որոնք ակնհայտորեն այլմոլորակային ծագում ունեն:
Պրոֆեսոր Չանդրա Վիկրամասինգը՝ առաջին հետազոտության գլխավոր գիտնականը, ասում է, որ բրածոները վկայում են պանսպերմիայի մասին (հիպոթեզ, որ ողջ տիեզերքում կյանք կա և այն սփռվում է մետեորիտների միջոցով): Այնուամենայնիվ, նրա աշխատանքային գործունեությունը բազմիցս քննադատության է արժանացել: Բանն այն է, որ Վիկրամասինգը պնդում է, որ գրեթե ամեն ինչ այլմոլորակային ծագում ունի: Դրա համար էլ նրա խոսքերը շատերին են կասկածի տեղիք տալիս:
6 «Ամռան հաղթանակ» գոբելենը

Այն գոբելենը, որը հայտնի է «Ամռան հաղթանակ» անվանմամբ, ստեղծվել է Բրյուգգեում՝ 1538 թ.-ին: Ներկայումս այն գտնվում է Բավարիական ազգային թանգարանում: «Ամռան հաղթանակը» հայտնի է դավադրության տեսաբանների շրջանում, քանի որ դրա վրա պատկերված են մի շարք օբյեկտներ, որոնք երկնքում ճախրող ՉԹՕ են հիշեցնում: Գոբելենի վրա պատկերված է, թե ինչպես է հաղթական իշխանը իշխանության գալիս: Ոմանք պնդում են, որ հնարավոր է, որ դրանց պատկերները հետագայում են ավելացվել գոբելենի վրա:
Շարունակելի...



