Ընդհանրապես, եթե ինչ որ մեկը մտածում է, որ հասարակական որևէ խնդիր պետք է չքաղաքականացնել` թող հասարակությունը թողնի ու գնա մի հեռու սարի վրա ապրի, որպեսզի ապաքաղաքական միջավայրում լինի: 

Հասարակությունում գոյություն ունեցող ցանկացած լուծում պահանջող խնդիր քաղաքական է: Այդպես է եղել Հին Եգիպտոսից մինչև մեր օրերը ու այդպես է լինելու, քանի դեռ գոյություն ունի պետությունը: 

Հ. Գ. I "Մարդը քաղաքական կենդանի է". Արիստոտել: Պետք չէ հրաժարվել սեփական բնույթից:
Հ. Գ. II Երբ որ այդ մարդիկ միամիտ դեմքով հայտարարում են, որ պետք չէ քաղաքականացնել որևէ հարց, մոռանում են, որ իրենք քաղաքական հայտարարություն են անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել