Asekose.am-ը գրում է.

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը «Չէին սպասում» հաղորդման հերթական թողարկման ընթացքում պատմել է Ռուսաստանի «Շերեմետևո» օդանավակայանում  տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ օդանավակայանի աշխատակիցներից զգուշացում են ստացել, որ իրենք գտնվում են Ռուսաստանում, ոչ թե իրենց հետամնաց հայրենիքում:

Asekose.am-ի թղթակիցը կապվել է Սուրենի հետ` միջադեպի մանրամասներն իմանալու նպատակով: Ըստ երևույթին ռեժիսորը խնդրին մոտենում է հումորով, որովհետև նախքան պատմության մանրամասներին անդրադառնալը լիաթոք ծիծաղեց.

«Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին  «Շերեմետևո» օդանավակայանի մաքսային կետում, երբ իրերը ստուգելու ընթացքում, աշխատակիցը տեսնելով, որ մի քանի հայեր դանդաղ են հանում իրենց կոշիկները և գոտիները, ասաց, որ սա ձեզ համար ռեստորան չէ, ոչ էլ ձեր հայրենիքն է, արագ շարժվեք: Նա, կարծես, ցանկանում էր ասել, որ այ «черножопые», նորից եկել եք մեր հզոր Ռուսաստան:

Ի դեպ, ռեժիսորն ասաց, որ Ռուսաստանում սա առաջին դեպքը չէ, երբ հայերն արժանանում են նման վերաբերմունքի.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել