Առաջին տպավորությունն ամենահավաստին էLife.panorama.am-ը գրում է.

Ամերիկացի հոգեբաններն ապացուցել են, որ առաջին տպավորությունն իսկապես ամենահավաստին է, տեղեկացնում է Livescience պարբերականը: 

 

«Չնայած բոլոր դարձվածքներին այն մասին, թե գրքի մասին կազմով չեն դատում, հենց այդ «կազմն է» օգնում առավել ամբողջական տպավորություն ստանալ «գրքից», անգամ այն ընթերցելուց հետո»,-նշում է ԱՄՆ-ի Կորնելյան համալսարանի հոգեբան Վիվիան Զայսը: 
 
Զայսը և նրա գործընկերները նման եզրահանգման են եկել հետևյալ փորձի արդյունքում: Նրանք ուսումնասիրության մասնակիցներին խնդրել են դիտել մի շարք լուսանկարներ և արագ բնութագրել համապատասխան անձանց: 
 
Այս առաջին «հանդիպումից» մեկ ամիս անց լուսանկարների հերոսները և նրանց գնահատական տված անձինք իրական կյանքում շփվելու հնարավորություն են ստացել: Զայսն ու նրա գործընկերները նշում են, որ բոլոր մասնակիցները զարմացած են եղել, թե որքան ճիշտ են իրենց առաջին տպավորությունները: 
 
Միաժամանակ, գիտնականների մեկ այլ խումբ Տորոնտոյի համալսարանից հոգեբան Նիկոլաս Ռուլի գլխավորությամբ որոշել է պարզել, թե ինչ է տեղի ունենում, երբ անծանոթի մասին առաջին տպավորությունը հակադրվում է հետագայում իրական շփման արդյունքում ձևավորված կարծիքին:  
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել