Ամերիակահայ այս երգիչը 25 տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, բայց տարվա մեծ մասը Հայաստանում է անցկացնում: Նրան հաճախ ենք տեսնում այլազգի երգչուհիների հետ դուետով, նրա մենահամերգները միշտ ուրախ և մարդաշատ են անցնում թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում:
ArmՏtar.am-ը կապ է հաստատել օվկիանոսից այն կողմ գտնվող երգչի հետ ու պարզել ներկայիս պասիվության, հետագա գործունեության և Հայաստան վերադառնալու մանրամասները:

Ու՞ր է կորել Հարութ Բալյանը:
Չեմ կորել, պարզապես շատ ծանր և խիտ աշխատանքներից հետո կարճ դադար ունեցա, որ ավելի հզոր շարունակեմ 2014-ի պլաններս:
Ինչո՞վ եք զբաղվում ԱՄՆ-ում:
Իմ գործով՝ նոր տեսահոլովակներ, նոր համերգային ծրագրեր և, ամենակարևորը, համերգային շրջագայություններ աշխարհի բոլոր երկրներում:

Նշել եք, որ միջազգային շուկա մտնելու ցանկություն ունեք, ե՞րբ կտեսնենք Ձեզ աշխարհահռչակ հեռուստաընկերությունների եթերից:
Աշխատանքներ կատարվում են, իմ կարծիքով ժամանակի հարց է, բայց մեծ հույս ունեմ, որ շուտով կտենեք:
Ուենե՞ք բիզնես, թե երգարվեստը բավարարում է Ձեր պահանջները:
Ո՛չ, չունեմ բիզնես: Փառք Աստծո, ամեն ինչ բավարարում է ինձ:
Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը երգարվեստում:
Իմ ամենամեծ ձեռքբերումը իմ ժողովրդի սերն է, նրանց տված գնահատականը, որն ինձ ուժ է տալիս, որ անեմ ավելին ու ավելին: Եթե դա չլինի, ուրեմն ոչ մի գործ առաջ չի գնա, նույնիսկ ես իմ արած գործից հաճույք չեմ ստանա և կդադարեմ աշխատել:
Շարունակությունը` այստեղ